Ադրբեջանի ԶՈՒ-երը շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով՝ ձեռնարկելով նաև դիրքային առաջխաղացման փորձեր. ԱՀ ՊՆ
![](https://banak.info/wp-content/uploads/2023/09/img_20230901_104724_869.jpeg)
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։
ԱՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: