ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը Ասկերանի շրջանում. ԱՀ ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը Ասկերանի շրջանում. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն