Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում օգտագործելով ԶՈւ 23-2 կայանք, ինչը հետևանքով հայկական կողմն ունի վիրավոր. ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: