Շուշիի շրջանում ՊԲ ստորաբաժանումների ամրաշինական աշխատանքների և դրանց կանխման մասին Ադրբեջանի հայտարարությունը կեղծ է. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: