Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունից զոհվել են Արման Բաբաջանյանը և Արթուր Պողոսյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: