Նարեկ Պողոսյանը ենթարկվել է բարդ վիրահատության, որը հաջող է անցել. ՀՀ ՊՆ

Նարեկ Պողոսյանը ենթարկվել է բարդ վիրահատության, որը հաջող է անցել. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ։ Banak.info -ի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից նշեցին, որ նա ենթարկվել է բարդ վիրահատական միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան Ադրբեջանը սանձազերծել էր մարտական գործողություններ ՀՀ պետական սահմանի արևելյան ուղղությամբ` այդ թվում նաև կիրառելով ականանետ և ԱԹՍ։ Մարտական գործողությունների հետևանքով, ըստ ՊՆ հրապարակած տվյալների` հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։