Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: