Ֆոտոռեպորտաժ. ՀՀ ՊՆ N զորամասի առօրյա ծառայությունն ու մարտական պատրաստությունը

Banak.info ռազմական մասնագիտացված կայքի նկարահանող խումբն այցելել էր ՀՀ ՊՆ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը` ծանոթանալու զինվորների առօրյային։

Շարային պարապմունքները, մարտավարական վարժանքները, մասնագիտական դասերն ու ֆիզիկական պատրաստությունը զինվորների օրվա զգալի մասն են կազմում, ինչի վերաբերյալ գոհունակությամբ են արտահայտվում։

Լսարանային պայմաններում հնարավորություն ունեն ստանալու նաև իրենց զենքերի մասին տեսական գիտելիքներ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, զինվորները հնարավորություն ունեն ոչ միայն լսարանում աշխատել հրաձգային զենքերի դիպուկության վրա, այլև հմտանալ տանկերի, զրահամեքենաների վարման ու հակաօդային պաշտպանության զենքերի կիրառման մեջ։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ N զորամասից: