Հորդորում ենք չտարածել ինքնահռչակ փորձագետների չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումները. ՀՀ ՊՆ
ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել:
Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ:
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: