Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: