Օգոստոսի 14-ին վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերի կիրառմամբ հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էր ստացել զինծառայող Ս. Դ.-ն։
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: