Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, Banak.info -ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

– Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ,- հայտնում է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերի կիրառմամբ հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էր ստացել զինծառայող Ս. Դ.-ն։