Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակից վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

ՀՀ ՊՆ