Ադրբեջանը խախտել է հրադադարը Սարուշենում աշխատող կոմբայնի ուղղությամբ` կիրառելով 60 մմ ականանետ. ԱՀ ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: