Ադրբեջանի ԶՈւ-երը ժ.11-ին Շուշիի շրջանում կիրառել են նռնականետ և 82մմ ականանետ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն