Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է հայ զինծառայողների դատը

Սումգայիթի՝ ծանր հանցագործությունների դատարանում, այսօր՝ հուլիսի 7-ին կայացավ հայ պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանի և ժամկետային զինծառայող Կարեն Ղազարյանի դատը: Դատախազի առաջադրած 12 տարվա ազատազրկման փոխարեն, դատարանը վճռեց դատապարտել տտասնմեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հարությունն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում էին Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ՝ զենքի ապօրինի ձեռք բերում, կրում, սահմանի անցկացում, ինչպես նաև՝ սահմանի ապօրինի հատում և դիվերսիոն հարձակման կազմակերպում:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ հայ զինծառայողները առևանգվել էին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից՝ Շիկահող գյուղի մոտ տեղակայված հայկական մարտական դիրքեր հաց տեղափոխելու ժամանակ:

 

Սիմոն Հովհաննիսյան