ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին ժամը 10:40-11։40 ընկած ժամանակահատվածում կրակ չեն բացել օկուպացված Ասկերանի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: