Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն