Հունիսի 28-ին պաշտպանության բանակի 8 զինծառայողի վիրավորման մասին տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը. ԱՀ ՊՆ

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:
Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: