Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ