Լևոն Միխայելի Հովսեփյան

Ծնված՝ 1939թ հունիսի 5-ին Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ և դստեր հետ Ստեփանակերտում։

Մանսագիտությունը՝ մետաքսագործ։

Աշխատում էր Շոշ գյուղի անասնապահական համալիրում որպես բանվոր։

Գազանաբար սպանվել է 1989թ հուլիսի 13-ին Ստեփանակերտի մերձակայքում(մորթված, խոշտանգված) դարանակալ թշնամու կողմից։

Թաղված է Քարաշենի գերեզմանոցում։

 

․․․ Ժողովդրի համբերությունը հատել էր։ Էլ ոչ մի դարձի ճանապարհ, ոչ էլ հետ դարձող կար այլևս։ «Ոչ մի քայլ զինջում»։ Նրա համար «դրոնտ» էր և դաշտային աշխատանքը, ր պահակակետը, և իրեն վստահված անանսնապահական համալիրի պահպանությունը, ր գիշերային հերթափոխերը և օրվա վերջում ընտանիքի անդամների հետ իրադրության քննարկումը․ «Ֆրոնտ ա, բա հինչ ա»։

Ու աչքի փուշը կդառնար մեկը, թե անլուրջ վերաբերվեր այս անցուդարձին, այս թոհ ու բոհին, ազգի խնդրին։

«Ոչ մի քայլ զինջում»․․․

Ոչ իր պահած անասունն էր մտնում ադրբեջանական հող, ոչ էլ թույլ էր տալիս, որ նրանց անասունը կամ անասնապահը, առավել ևս անասնագողը մեր կողմն անցնեն։ Քշում էր անխնա․ «Ֆրոնտ ա, բա հի՞նչ ա, մերը՝ մեզ՝ նրանցը՝ իրենց»։

Լևոնը չէր վրիպել նրանց աչքից։ Ինքն էլ շատ լավ գիտեր, որ իրեն նկատել են։ Երկու անգամ արդեն ծանր վիրավորվել էր, բայց էլի լսել անգամ չէր ուզում իրեն սպասվող հնարավոր վտանգի մասին։

Չէր բացառում, բայցև․․․ «Ֆրոնտ ա․․․»։

․․․ Այդ օրը նկատում է հանկարծ, որ ֆերմայի ջուրը կտրվել է, և անասունները մնացել էին առանց ջրի։ «Ո՞նց թե․․․», անմիջապես շարժվում է դեպի ջրամբար։ Խուղակ էր։ Ուղղակի պետք էր նրանց ֆերմայից քիչ հեռու տանել, իրագործելու վաղուց ծրագրած ոճիրը։

Լևոնին վաղուց էին «նկատել», աչքի տակ առել։ Հանել էին զույգ աչքերը, կտրել քիթն ու թշերը, դեմքի վրա դանակի բազմաթիվ հարվածի հետքեր, կիսաով չափ կտրել էին շնչափողը՝ թողնելով արյան մեջ թպրտալով․․․ Եվ այս բոլորը տևել էր ընդամենը կես ժամ»

Ընտանիքը։ «Ոչ մի քայլ ետ․․․ ֆրոնտ ա»։ Սահման․․․ Ոճիր․․․ մայրը։ Մա՜յրը․․․ մահախոսականը․․․

_Ժողովուրդ ջան, կորստի ամենամեծ ցավն իմն է։ Որդիս մատաղ դարձավ այս պայքարին։ Ճիշտ է, բոլորդ եք սգում, բայց հարվածի սյունը իմ գլխին փլվեց։ Չընկճվեք․․․ պայքարի թափը չթուլացնեք։ Պետք է համախմբվենք ոչ թե տանսյակներով, այլ ազգովի՝ ամբողջ հայությամբ, որ մի բռունցք դառնանք դառնանք։ «Ֆրոնտ ա․․․» համոզված եմ՝ հաղթանակը մերը կլինի։ Որդիս էլ էր համոզված։ Դուք էլ համոզված եղեք։ Շարունակենք պայքարը մինչև վերջ, ոչ մի քայլ զիջում։ Պայքարով ձեռք բերված հաղթանակը միայն կթեթևացնի իմ վիշտը և հողը որդուս վրա․․․

Չընկճվեք․․․

Ընկերներ՝ Լևոն Հովսեփյանի