Մայր բուհն անուն առ անուն հիշում է հայրենիքին կյանք նվիրաբերած համալսարանականներին: Հերոսների դիմագծերը ճանաչելի պիտի լինեն բոլորին. ԵՊՀ սրահներից մեկի պատերին զոհված համալսարանականների լուսանկարներն են: Փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Արշակյանի ընկերները հերոսի լուսանկարի առջև խոստանում են՝ Գևորգի բոլոր գիտական աշխատանքները, գրառումները հավաքագրելու են, վերահրատարակելու են, պահպանելու են իբրև մասունքներ: Հայրենիքին կյանք նվիրաբերած ուսանողներից ոմանք չէին էլ հասցրել ուսումնառություն ստանալ՝ բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էին բանակ:
Պետականության արժեքն այդչափ գիտակցող բոլոր տղաներն արժանի համալսարանականներ են:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը վստահեցնում է՝ հետայսու համալսարանական բոլոր միջոցառումները կսկսվեն անվանակոչով՝ նահատակված համալսարանականներին բացակա չեն դնելու:
Մեկնաբանություններ